Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+22 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս, որ ռուսական բեռները տեղափոխվեն ՀՀ. «Առավոտ»
09:05, 04.08.2020

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ է՝ վրացական կող­մը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտա­գործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում և այլն: Ռու­սական արտադրության պայթուցիկ նյու­թերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:

Այդ բեռները նախատեսված են հանքարդյունա­բերական «Գեոպրոմայնինգ» և Ագարա­կի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: «Առավոտ»-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղ­վող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հա­յաստան՝ «Գեոպրոմայնինգ» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և հայկական այլ ընկերու­թյան համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կար­գի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին և 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որևէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, և երկար տարիներ է՝ Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր