Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մոտեցող հեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, դժվար է լինելու անցկացնել անարյուն». Գարեգին Միսկարյան
11:15, 04.08.2020

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ որոշում կայացնողները նստում են Երևանում։

Մեր կռիվը «Լիդիան»-ի հետ չի։ «Լիդիան»-ը փող է դրել ու ուզում է փող աշխատել։ Ջերմուկցիների իրավունքները ոտնահարել է ոչ թե «Լիդիան»-ը, այլ նրան լիցենզիա տրամադրող Հայաստանը զավթած կոռումպացված վարչակազմը։

Հեղափոխությունը պիտի լիներ, որպեսզի Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանվեն կոռումպացված չինովնիկներից և օլիգարխիայից։ Եթե «հեղափոխությունից» հետո մարդիկ շարունակում են պայքարել իրենց նախկինում ոտնահարված իրավունքների համար, ուրեմն՝ դա հեղափոխություն չէր ու իրական հեղափոխության կարիք կա էս երկրում։ Էդ հեղափոխությունը կարող է էսօր չլինի, վաղը չլինի, բայց այն մոտենում է շատ ավելի արագ, քան կարող են ենթադրել իշխանափոխությամբ իշխանության եկածները։

Ցավալին այն է, որ մոտեցող հեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, դժվար է լինելու անցկացնել անարյուն։ Նույն գետը երկու անգամ չես մտնի։ Ու էս դեպքում պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր հեղափոխության անվան տակ տիրացան ժողովրդի իշխանությանը և հիմա շարունակում են նույն տնտեսական, քաղաքական գիծը, որը ժառանգել են նախորդներից` պետությունը հանցագործ ճանապարհով զավթածներից։

Ամուլսաը հանք չի դառնալու, առաջին հերթին, որովհետև այդպես է ուզում ջերմուկցին։ Ժամանակն է, որ ջերմուկցիների իրավունքների համար պայքարը տեղափոխվի Երևան։ Որոշում կայացնողը Երևանում է ու Երևանից են որոշել գնալ այն ճանապարհով, որով հիմա գնում է «Լիդիան»-ը։

Նիկոլը մի քանի տարբեր խոստումներ է տվել Ամուլսարի հետ կապված ու ոչ մեկը չի պահել։ Կարծում եմ՝ Ամուլսարի քրեական գործի ու մնացածի համար նրան տրված ժամանակն սպառվել է ու հիմա եկել է պատասխանների հետևից գնալու ժամանակը։

Մեր երկիրն էդքան ռեսուրս չունի, որ մի քանի ամիս էլ ժողովրդի գործունակ հատվածն իր գործերը թողնի, ընկնի «Լիդիան» ու պոստեր խաղացնելու հետևից։ Էս հարցին լուծում տալու ժամանակը հասունացել է վաղուց։ Ժամանակն է, որ պատասխանատուն բացատրի, թե ինչպես և երբ ենք փակում էս հարցը, կամ թողնի գնա զբաղվի նրանով, ինչով կարողանում է` մենք մեր գլխի գալիքը իմանանք»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր