ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մի՛ թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա». Նարինե Աբգարյան
10:45, 04.08.2020 | mamul.am
4653 | 1

Արձակագիր, մի շարք գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան,

Դիմում եմ որպես Ձեզ սատարող մարդ և Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։ Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։ Ամուլսարը Դու՛ք եք, պարո՛ն վարչապետ։
Մի՛ թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։
Սար մնացե՛ք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացե՛ք։
Ուժ և խոհեմություն Ձեզ և մեզ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր