ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհը». Հայկ Մարտիրոսյան
12:00, 04.08.2020 | mamul.am
4031 | 4

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը, ամենաբարձր օղակների մակարդակով, ամեն բան անում է՝ Ամուլսարը հանք դարձնելու ուղղությամբ: Ամեն բան: Ամեն անբարոյական բան: Ամեն բարոյապես ազգադավ բան: Ամեն դավադիր դավաճան ներքին թշնամուն և սեփական երկիրը միայն ծախու տարածք դիտարկող ուժին հատուկ բան: Ամեն բան: Եվ անում է դա` օգտվելով համաճարակից:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ:

Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհը: Մեր չեզոքությունն այլևս հանցագործության է համահավասարվելու: Լռելը նշանակում է հանցակից դառնալ Հայաստանի ոչնչացմանը: Ամուլսարը սար է մնալո՛ւ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր