Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մի օր կա՛մ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին, կա՛մ՝ իրանք մեզ»․ Շիրակ Բունիաթյան
11:20, 04.08.2020

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմել է ժողովրդին՝ Ամուլսարում հավաքվելու կոչով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեծ թվով մեքենաներ արդեն իսկ շարժվում դեպի Ամուլսար։

«Եթե նույնիսկ հնարավորություն չկա, ապա պիտի այն ստեղծել ու գալ Ամուլսար, որովհետև էս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը հենց էսօր պիտի լինի»,- այս մասին հայտարարել է Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ անիմաստ կլինի այդքան պայքարը, եթե թողնեն, որ քայլ առ քայլ բացեն Ամուլսարի ճանապարհները։

«Էսօր բոլորս պիտի կանգնենք ու պահանջենք, որ էս հարցին լուծում տրվի, թե չէ ամեն օր սենց սադրանքներ, ամեն օր հասունանում ա արյունահեղությունն Ամուլսարում․ մի օր կա՛մ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին, կա՛մ՝ իրանք մեզ ու պրծնի։ Արդեն փաստ ա, որ մենք չունենք ուժեղ կառավարություն, որն ի վիճակի ա լուծում տալ էս հարցին և լեգիտիմացնելու ժողովրդի որոշումը․․․: Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում ա իր վրա գործառույթ վերցնի և ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացի, որը, ըստ պայմանագրի, պետք է ընդամենը գույք պահպաներ, ու Վայոց Ձորի ոստիկանապետն ասում ա՝ մենք իրավունք չունենք խանգարենք իրանց, ուրեմն՝ ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի»,- ասել է Շիրակ Բունիաթյանը։ Մանրամասները` տեսանյութում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր