ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանցիների վանդալիզմը դատապարտել են Քալիֆորնիայի նահանգապետը, տեղակալը և դատախազը
14:40, 04.08.2020 | mamul.am
2688 | 0

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Twitter-ի իր էջում դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ ադրբեջանցիների կողմից կատարված վանդալիզմի ակտը: «Դա ուղղակի նողկալի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Քալիֆորնիայում»,- գրել է նահանգապետը: Միջադեպին անդրադարձել է նաև Քալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ Twitter միկրոբլոգի իր էջում։

«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,- հավելել է փոխնահանգապետը:

Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը Twitter-ում նույնպես իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ «Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր