ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի՞թե հեղափոխություն արեցիք, որ օրինականացնեիք Տարոն Մարգարյանի որոշումները». Սյուզաննա Սիմոնյան
13:40, 04.08.2020 | mamul.am
2703 | 0

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն քաղաքապետ, մի՞թե դուք հեղափոխություն արեցիք, որ գայիք և օրինականացնեիք նախկինների և տվյալ դեպքում Տարոն Մարգարյանի որոշումները և այսօր էլ արդարանայիք, որ այդ որոշումը կայացվել է մինչև իշխանափոխությունը։ Մտածե՞լ եք, թե ինչո՞ւ էինք իշխանությունից պահանջում, որ իրավա-քաղաքական գնահատական տրվեր նախկիններին։ Եթե ձեր իշխանությունը դա արած լիներ, այսօր բոլոր նրանց ապօրինի որոշումները շատ հեշտությամբ չեղյալ կհայտարարվեին, և դուք նման խնդրի առջև չէիք կանգնի։ Հիմա անիմաստ է պաշտպանվելը Տարոն Մարգարյանի ապօրինի որոշումներով։ Հանցանքը ձեր թիմինն է, քանի որ դուք ձեր եկած օրվանից օրինականացնում եք նրանց բոլոր ապօրինությունները։ Ցավում եմ, որ դուք բոլորդ նման կեցվածք ընդունեցիք և մսխեցիք հեղափոխության ձեռքբերումները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր