Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.40, EUR 571.59, RUB 6.46, GBP 628.46
+30 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Քոչարյանի և Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը հետաձգվեց
14:45, 04.08.2020

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունների քննարկումը։ Դատարանի պատճառաբանությամբ՝ նման որոշում կայացվեց, քանի որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատաքննության փուլում։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը որոշումից հետո հայտարարեց, որ դատարանի որոշումը որևէ կապ չունի քրեական դատավարության հետ։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ իր հերթին հայտնեց, թե «դատարանը կայացրել է թերի պատճառաբանված որոշում. դա հանդիսանում է Կոնվեցիայի վեցերորդ հոդվածի խախտում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր