ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին
16:05, 04.08.2020 | mamul.am
3512 | 0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:

Շահառու հերթական համայնքներն են`

  • Սյունիքի մարզի Սիսիան համայնք,
  • Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,
  • Լոռու մարզի Ախթալա համայնք:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:
Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ»:

172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին
172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր