ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
#Ferrari-ի hազվագյուտ լիմուզինը վաճառվում է 285 հազար դոլարով
17:25, 04.08.2020 | mamul.am
11634 | 0

Ավստրալիայում վաճառքի է հանվել եզակի համարվող Ferrari 360 Modena լիմուզին սուպերմեքենան (supercar), որը ներմուծվել է Մեծ Բրիտանիայից, գրում է «За рулем» կայքը։ 2012 թվականի արտադրության մեքենան բաժանվել է երկու մասի, որից հետո ավելացվել է ալյումինի ու կարբոնային լրացուցիչ մասերը, դռները պատրաստված են ապակե գործվածքից, որպեսզի թեթև լինի և բացվի դեպի վերև։ Լիմուզինում կարող է տեղավորել մինչև ութ մարդ, այն ունի երկու հեռուստացույց, պրեմիում աուդիո համակարգ, եզակի լուսավորություն և բար: Ferrari լիմուզինը հագեցած է 3.6 լիտրանոց V8 շարժիչով, որը ինժեներները փոխառել են Subaru Liberty GT-ից (Subaru Legacy)։ Հազվագյուտ լիմուզինի գինը կազմում է 399 999 ավստրալական դոլար (285 453 դոլար):

#Ferrari-ի hազվագյուտ լիմուզինը վաճառվում է 285 հազար դոլարով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր