Ամուլսարի տարածքում իրավիճակը լարված է: Ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են: Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, նրանց մեջ էր նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիդիան Արմենիա»-ն գիշերը տարածքից հանել էր Ամուլսարի պահապանների տնակները: Պահապանները կոչով դիմել էին քաղաքացիներին՝ ավոտերթ կազմակերպել, որպեսզի վերջնական լուծում պահանջեն Ամուլսարի խնդրի համար: |