ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կասիլյասը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին
23:30, 04.08.2020 | mamul.am
8143 | 0

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Իսպանացի դարպասապահն այս կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«Կարևորն այն ճանապարհն է, որով դու անցել ես ու այն մարդիկ, ովքեր ուղեկցել են քեզ: Կարևորը նշանակետը չէ, դեպի որը դու գնացել ես, որովհետև աշխատանքով ու նվիրվածությամբ գնում ես միայնակ, առանց վարանելու, և հենց այն ճանապարհով, որը որ նշմարված էր»։
Իսպանացի դարպասպահն իր կարիերայի ընթացքում 24 տիտղոս է նվաճել։ Մադրիդի «Ռեալի» կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ՝ սուպերգավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր