ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Իմացա՝ որոշել է հրաժարական տալ. անկեղծ՝ լավ զգացի». Նաիրա Զոհրաբյան
19:20, 04.08.2020 | mamul.am
8113 | 2

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ էլի, դու մի նստիր բուլդոզերին

Ես չեմ ճանաչում Արթուր Մեսչյանին։ Իմ հիշողության մեջ իր երգերն են, որոնցից ազատության հոտ էր գալիս։ Իմացա, որ որոշել է հրաժարական տալ։

Անկեղծ՝ լավ զգացի։ Մի օր էս ողջ ապականությունն անցնելու է ու շատ ափսոս կլիներ, որ էդ փլատակների տակ մնար նաև տաղանդավոր մարդը։

Իր հնարավոր հրաժարականի պատճառներն ինձ բնավ հետաքրքիր չեն, որովհետև մի վայրկյանում կարելի է թվարկել մի քանի տասնյակ պատճառ, թե ինչո՞ւ արժանապատվություն ու տեսակետ ունեցող մարդը պիտի հրաժարական տա։

Իսկ հիմա Մաշտոցի պուրակի էպոպեայի մասին։ Էստեղ ամեն ինչ շատ պարզ է՝ բնապահպան «ակծիվիստներն» ու «ակծիվիստկաները», որ 2012-ին տրակտորի դզոտի տակ էին պառկում, էպատաժնի ֆալցետով գոռում էին՝ «պուրակը մերն է», «դալոյ Տարոն» ու «ձեռքներդ հեռու մեր ծառերից», էսօր չկան։

Բացակա են։

Կորած են։

Ընդ որում՝ անհայտ կորած։

Էլ ոչ մի ակտիվիստ տրամբոն չի նվագում Մաշտոցի կորուսյալ պուրակի բազրիքին թիկնած, ու ոչ մի «ակծիվիստուհի», մազերը քամուն տված, իրեն չի նետում МТЗ 80 տրակտորի թրթուռի տակ։

Էլ չկան Մաշտոցի պուրակի երեկոյան իդիլիկ փարթիները՝ հեղինակային երգի և արգենտինական տանգոյի հնչյունների տակ՝ որպես արդար ընդվզում ընդդեմ պուրակի բնապահպանական աղետի և քաղաքային հանցագործ իշխանության։

Դե քաղաքապետն էլ, ով էսօր ասեց, որ մինչև քաղաքապետ դառնալը հանգիստ ապրում էր, հո՞ չի կարող սրճարանի սեփականատիրոջն ասել՝ «էս ծառը խի՞ ես կտրում, արա՛, այ անտիակծիվիստ»։ Ու ոչինչ, որ նախկին «ակծիվիստ», բնապահպան, մեծ ծառասեր քաղաքապետն ու մնացած «ակծիվիստները» ժամանակին Մաշտոցի պուրակը պաշտպանում էին մոնղոլ-թաթարական արշավանքից։

Հիմա նայում ես էդ օրերի մարտերն ու հասկանում ես, որ Ստալինգրադի ճակատամարտը գլուխը պատն է տվել Մաշտոցի պուրակի պաշտպանական մարտերի դեմ։ «Տարոնյան» ժամանակներում «ակծիվիստների» մարտական դիվիզիան ջախջախիչ պարտության մատնեց 1951-ին Հռոմում ստորագրված՝ «Բույսերի պաշտպանության մասին» կոնվենցիայի մոլեռանդ հակառակորդներին։

Եվ, ի վերջո, հենց նոր քաղաքապետն ասաց, որ եթե օրենքը մի թեթև թույլ տար, հենց ինքը՝ самолично, կնստեր բուլդոզերի ղեկին ու հիմնահատակ կկործաներ պուրակի կենտրոնում թառած կաֆեն։

Բայց դե, «սիրուն չի չէ՞, Տարոն»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր