ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լարված իրավիճակ Ամուլսարում. ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
19:45, 04.08.2020 | mamul.am
4693 | 0

Ամուլսարի տարածքում շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք այս պահին փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:

Նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել շուրջ 10 քաղաքացի:

Նշենք, որ Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ հերթական բախումը տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր