ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զինված տղամարդը մտել է «Հայփոստ»-ի բաժանմունք և գումար պահանջել
20:35, 04.08.2020 | mamul.am
3566 | 0

Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։ Ներսում գտնվողներն աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։ Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդ էր։ Նա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ատրճանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ատրճանակով զինված տղամարդը մտել է «Հայփոստ» ընկերության բաժանմունք և գումար պահանջել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր