ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Վայքի բուժմիավորման վիրաբույժը վիրահատության համար պահանջել և ստացել է ապօրինի վարձավճար բաժնում քրեական գործ է հարուցվել
21:05, 04.08.2020 | mamul.am
3361 | 0

Հուլիսի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Վայքի բուժմիավորման վիրաբույժը, բացի պետական վճարը, վիրահատության համար պահանջել և ստացել է նաև ապօրինի վարձավճար:

Ըստ նախնական տվյալների` ամուսնու լեղապարկի վիրահատության համար պացիենտի կինը հուլիսի 2-ին բուժմիավորման դրամարկղ վճարել է 180 հազար դրամ, ինչի համար ստացել է անդորրագիր: Սակայն վիրաբույժի պահանջով կինը հիվանդանոցին կից դեղատնից գնել է վիրահատության համար անհրաժեշտ դեղեր՝ մոտ 30 հազար դրամի, նաև վիրաբույժին առձեռն տվել է 130 հազար դրամ, ինչի դիմաց, բնականաբար, անդորրագիր չի ստացել:

Հուլիսի 30-ին ոստիկանության Վայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության:

Ոստիկաններն ապօրինի վարձատրության դեպք են բացահայտել․ Վայքի բաժնում քրեական գործ է հարուցվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր