ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Վայոց Ձորի ոստիկանապետը 5 րոպե ժամանակ տվեց Ամուլսարի պահապաններին. վերջինները որոշում կայացրեցին
23:15, 04.08.2020 | mamul.am
5523 | 0

Քիչ առաջ Վայոց Ձորի ոստիկանության մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը հայտարարեց, որ հինգ րոպե ժամանակ է տալիս Ամուլսարի հանքը հսկող ակտիվիստներին, որպեսզի բացեն Ջերմուկ տանող ճանապարհը: Նա նշեց, որ ոչ մի քաղաքացի չպիտի մնա դրսում և տուժի վերջինների գործողություններից: «Բոլորն ունեն ազատ տեղաշարժման իրավունք և ճանապարհը պետք է բացվի»,- ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Ամուլսարի հանքը հսկող քաղաքացիները փակել են Ջերմուկի ճանապարհը:

Բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ առաջարկեց տուն գնալ՝ վաղն ավելի մեծ և թարմ ուժերով պայքարը շարունակելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր