ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից»․ Նիկոլ Փաշինյան
23:40, 04.08.2020 | mamul.am
4665 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:

Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։

Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր