ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դատարանը կալանավորել է քրոջը գլխատած տղամարդուն
23:45, 04.08.2020 | mamul.am
5023 | 0

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Լաչինյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ( սպանություն առանձնակի դաժանությամբ) հատկանիշներով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Վահրամ Մ.-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր