ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լեոնարդո Դի Կապրիոյի Appian Way ստուդիան պայմանագիր է կնքել Apple-ի հետ
01:10, 05.08.2020 | mamul.am
10888 | 0

Ամերիկյան կինոդերասանի կողմից հիմնադրված արտադրական ընկերությունը հեռուստատեսային նախագծեր կմշակի Apple TV+-ի համար: Պայմանագիրը երկարամյա է, հայտնում է Variety-ն։
Appian Way-ը, որը Դի Կապրիոն ղեկավարում է պրոդյուսեր Ջենիֆեր Դևիսոնի հետ, արդեն երկու նախագիծ է մշակում Apple-ի սթրիմինգային ծառայության համար: Դրանք են Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի մարդասպանները» (գլխավոր դերում՝ Դի Կապրիոն) և Էլիզաբեթ Մոսսի «Փայլող աղջիկներ» սերիալը:
Հեռուստատեսության համար Appian Way-ը թողարկել է «Գրանթ» վավերագրական մինի-սերիալ ամերիկյան զորավարի և 18-րդ նախագահ Ուլիս Գրանթի մասին, իսկ ներկայումս Disney Plus-ի համար մշակում է աստղագնացների մասին «Տղաներ, ինչ է հարկավոր» սերիալը, որը 1983 թ․-ի համանուն նախագծի վերաթողարկումն է:
Դի Կապրիոն պայմանագիր է կնքել Apple-ի հետ Օփրա Ուինֆրիի, Ալֆոնսո Քուարոնի, Իդրիս Էլբայի, Ջուլիա Լուիս Դրեյֆուսի և այլոց հետ: Apple-ը նաև համագործակցում է A24, Sesame Workshop և Peanuts ստուդիաների հետ:
Հուլիսին Apple-ը ընդհանուր համաձայնագիր է ստորագրել Մորիս Սենդակի հիմնադրամի հետ՝ Սենդակի գրքերի և նկարազարդումների հիման վրա նոր նախագծեր մշակելու համար, որոնց թվում է նաև՝ «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր