ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մտածո՞ւմ են լիբանանահայերի ներգաղթ կազմակերպելու մասին». Հայկ Մարտիրոսյան
09:25, 05.08.2020 | mamul.am
3203 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ընդհանրապես չեն խոսում լիբանանահայ համայնքի ապագայի մասին, որն այլևս լրջորեն վտանգված է: Հատկապես այս պայթյունից հետո երբեմնի հարուստ, իսկ հիմա չքավորության հասած լիբանանահայ համայնքն ավելի է ձգտելու փախչել երկրից:

Մտածո՞ւմ է արդյոք Փաշինյանի ռեժիմը նրանց ներգաղթ կազմակերպելու մասին: Թե՞ սիրիահայ գաղութի պես այս կարևոր համայնքն էլ կմեկնի կանադաներ և ավստրալիաներ ու ընդամենը մեկ սերունդ անց կձուլվի տեղի մշակույթներին` հայկականից պահպանելով միայն ապրիլի քսանչորսի եռագույն թափահարելու բարի և արդեն դատարկ դարձած ավանդույթը:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն ունի՞ ծրագիր: Գործ արվո՞ւմ է ընդհանրապես: Իսկ Արտգործ նախարարություը որևէ բան մտածո՞ւմ է այս ուղղությամբ:

Ապազգային մանկուրտների այս ռեժիմը ոչնչի վերաբերյալ ոչ մի ծրագիր էլ չունի: Ոչնչով չի մտահոգվում:

Միակ մտահոգությունն իշխանության մնալն է, որն էլ ռեժիմը, իրեն հատուկ գավառամտությամբ փորձում է անել՝ ասֆալտ փռելով կամ ասֆալտին փռելով միայն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր