ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պահանջում եմ կառավարությունից ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ը». Լևոն Գալստյան
09:40, 05.08.2020 | mamul.am
2714 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ, քանի որ հենց կառավարության պատվիրած միջազգային փորձաքննությունը ցույց է տվել, որ պատշաճ կերպով չի գնահատվել գործունեության ռիսկերը, կազմակերպության առաջարկած մեղմացման միջոցառումներն անբավարար են, Արփա, Որոտան և Դարբ գետերի ու Կեչուտի ջրամբարի վրա երկարաժամկետ ազդեցություն է լինելու, որի չափերը չեն բացահայտվել, իսկ մեղմացման նոր միջոցառումներ առաջարկելու դեպքում կազմակերպությունը պետք է նոր ՇՄԱԳ ներկայացնի: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ դրժել է իր իսկ խոստումն առաջնորդվել ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքներով: Բացի այդ կառավարությունը շարունակում է անտեսել ՀՀ օրենսդրության, միջազգային կոնվենցիաների և տեղացի բնակիչների իրավունքների խախտումները, բնակիչների հանրագրիրն ու դիրքորոշումը, նրանց արդար և խաղաղ պայքարը:

Եթե համաձայն եք՝ այս նկարը քաշեք ու նույն կամ այլ տեքստով դրեք ձեր էջերում։ Կամ պատրաստեք ձեր կոչն ու տարածեք համացանցով։

Ամուլսարը փրկված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր