ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում». Աննա Կոստանյան
10:35, 05.08.2020 | mamul.am
3398 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։
Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։
Կարծում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia -ը ՀՀ կառավարություն հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն հայազգի լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան, միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր