ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հայաստանը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի առաջնորդը նախագահ Միշել Աունն է, ոչ թե Արամ Ա կաթողիկոը». Հայկ Մարտիրոսյան
12:20, 05.08.2020 | mamul.am
5305 | 3

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի պետությունը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի իր պաշտոնակիցն ու առաջնորդը ոչ թե Արամ Ա կաթողիկոսն է, այլ` Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Լավ է, որ զանգահարել է Վեհափառին, բայց ո՞վ է զանգելու և ցավակցելու Լիբանանի նախագահին: Վերջապես Բեյրութում բնակվող հայերը լիբանանցիներ են և չի կարելի ազգային սկզբունքով կիսել ցավը: Դա ոչ միայն տգեղ է նայվում և անարդար է, այլև` վիրավորական է Լիբանանի պետության և ղեկավարության համար:

Այս միակ զանգը, եթե այն միակն է` (վարչապետն իր ստատուսում այս պահի դրությամբ գրել է միայն կաթողիկոսի հետ զրույցի մասին և եթե անգամ հետո զանգի ու այդ մասին հրապարակի` արդեն դիվանագիտական սխալը կատարված է լինելու) փոխանակ օգնի` վնասելու է հայ-լիբանանյան հարաբերություններին, որովհետև ստացվում է, որ այն Հայաստանի առաջնորդի միակ զանգն է եղել Լիբանան, իսկ Հայաստանը` Լիբանանում միայն մեկ առաջնորդ է ճանաչում` իր հայրապետին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր