ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀԲՃ-ն նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը
13:15, 05.08.2020 | mamul.am
2673 | 0

ՀԲՃ-ն Ամուլսարի հետ կապված բողոք-հայտարարություն է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը.

«Հարգելի լրատվամիջոցներ,
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, իբրև «Ձախ դիմադրություն» շարժումների միավորման անդամ, նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը՝ կապված Ամուլսարի հարցում նրանց անընդունելի լռության ու անգործության հետ։

Ամիսներ շարունակ մեր զգուշացնելուց հետո Լիդիան ընկերությունը օգոստոսի 4-ից ճակատային բախումներ է սկսել տեղի բնակչության և Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Կառավարող ուժը շարունակում է իր քար լռությունը։ Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի, այն էլ այն պարագայում, որ Լիդիանի վարձած պահնորդները ֆիզիկական բռնություն են կիրառում նաև ոստիկանների նկատմամբ։

Օգոստոսի 5-ին ևս Ջերմուկում և Ամուլսարի դիմադրական երկրորդ կետի մոտ, որտեղ Լիդիանը կռունկ է բերել և հանել պահապանների վագոն տնակներն ու փոխարենը իր տնակները տեղադրել, շարունակվելու են բողոքի ցույցերը։

Հանրության հիմնական պահանջն է՝
1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։
Կարճաժամկետ պահանջն է՝
2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր