ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լիբանանի իշխանությունները ծրագրում են հինգ օրում ավարտել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը
13:20, 05.08.2020 | mamul.am
4223 | 0

Լիբանանի իշխանությունները ծրագրում են հինգ օրվա ընթացքում ավարտել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերին:

«Հույս ունենք հետաքննության ընթացքում հստակ արդյունք ունենալ հինգ օրվա ընթացքում»,- ասել է նա:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում կսահմանվի արտակարգ դրություն մինչև օգոստոսի 18-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր