ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ուզում եմ, որ չգերագնահատվի Ռուսաստանի դերը մեր պատմության մեջ». Լյովա Եղիազարյան
04:05, 06.08.2020 | mamul.am
4557 | 1

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց պատմության չափորոշիչների առանցքը պետք է լինի ներկայացնել պատմական ճշմարտությունը, ինչքան էլ այն դառը լինի և այն մատուցել աշակերտին:
Պատմություն կեղծելը հանցագործություն է:
Ուզում եմ, որ ճշմարտությունը գրվի Վասակի և Վարդանի մասին, Պապ թագավորի և Բագրատունյաց թագավորության անկման մասին, Թուրքմենչիայի պայմանագրի և Թուրքահայաստանի մասին դեկրետի պատմական նշանակության մասին, առաջին համաշխարհային պատերազմում մեր քաղաքական կուսակցությունների գործունեության մասին:
Ուզում եմ, որ չգերագնահատվի Ռուսաստանի դերը մեր պատմության մեջ՝ ներկայացնելով նրան մեր փրկիչը:
Ուզում եմ, որ պատմությունը գրվի առանց ավելորդ պաթոսի՝ ճշմարիտ և զուսպ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր