ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մի՛ սպանեք ձեր երեխաներին». Թամար Հովհաննիսյան
15:25, 05.08.2020 | mamul.am
4302 | 0

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդի՛կ, ետ գնացեք ձեր նախասկզբին՝ նախնադարյան համայնական կարգերին: Մերժե՛ք գիտության նվաճումները՝ քիմիական արտադրությունը և այլն: Ահա, սա է մեզ ասում բնությունը: Խեղճ Լիբանան կրակի ճարակ է արդեն քանի՜ տասնամյակ:
Վերացրե՛ք էդ բոլոր պայթյունավտանգ կետերը մոլորակի վրայից և առավել ևս մի՛ բացեք նորերը: Մի՛ շահագործեք բնությունը: Մի՛ արեք, մի՛ սպանեք ձեր երեխաներին: Ամբողջ Եվրոպան հրի ճարակ է, անտառներն այրվում են: Ի՞նչ է, չե՞ք հասկանում, որ բնությունն ավելի հզոր ուժ է, քան՝ մարդը և նրա անբնական պահանջները:
Մի՛ շահագործեք Ամուլսարը: Մի՛ ստացեք ոսկի, էդ ոսկուց մի՛ սարքեք ձեր պետքարանն ու լոգարանը: Անուղեղ, անկուշտ երկոտանիներ: Մի՛ սարքեք տներ, դաչաներ, ռեմոնտներ մի՛ արեք: Մաքուր օդ շնչեք ու մի փոքր բանով հագեցեք: Ուրախ եղեք...: Ավելի ձգտեք իմանալ, քան ունենալ: Թողեք էս երկրագունդը գոյատևի: Վաաաայ... մարդկային լեզու չեք հասկանում, էլ ոնց ասեմ: Հայաստանը սարքեք կանաչ գոտի՝ երկիր դրախտավայր...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր