ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Անհասկանալի է նախագահի մոտեցումը ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու հարցում». Ն. Բաղդասարյան
15:45, 05.08.2020 | mamul.am
3031 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսօր խմբակցության փակ նիտից հետո հայտնեց, որ պատգամավորները քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների հարցը:

Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը հայտնեց, որ խմբակցության միասնական կարծիք չկա թեկնածուների վերաբերյալ. «Տեսակետներ հնչեցրինք, փաստեր ներկայացրինք՝ դրական և բացասական, և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ քվերակություն կկատարի՝ կողմ կամ դեմ»,- ասաց նա:

Ադրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուների անձերի շուրջ շրջանառվող տեղեկություններին և քննադատություններին՝ պատգամավորն ասաց. «Սա հերթական ընտրություններն են: Պետք չէ ծայրահեղականացնել՝ եթե ընտրվի այս թեկնածուն, ապա այսպես կլինի, կամ այնպես կլինի, ես ստեղ ոչ մի ծայրահեղական բան չեմ տեսնում, ուղղակի պետք է մենք մեզ համար սահմանենք չափանիշներ և ըստ այդմ որոշում կայացնենք»:

Անդրադարձ կատարելով ՀՀ նախագահի կողմից երեկ առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը և այն հանգամանքին, որ արդեն մի անգամ ԱԺ-ն մերժել էր վերջինի թեկնածությունը՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Ստեղ մոտեցման խնդիրն է, սկզբունքը հետևյալն է. երբ ԱԺ-ն որոշակի սկզբունքների հիման վրա է որոշում կայացնում: Եթե թեկնածուն համապատասխան ստանդարտներին չի համապատասխանում, ես իմ որոշումն ինչպե՞ս կարամ փոխեմ, եթե ես քվեարկել եմ մի ձև, նույն ձև էլ վաղն եմ քվեարկելու, որովհետև, ի վերջո, այդ մարդու կյանքում և չափանիշներում ինչ-որ բան չի փոխվել: Անհասկանալի ա նախագահի մոտեցումը, որ նույն թեկնածուին ինքն առաջադրում է՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր