ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+25 °C
«Աստված ոչ անի, Բեյրութի դեպքը կրկնվի Վանաձորում». Անահիտ Բախշյան
16:40, 05.08.2020 | mamul.am
25234 | 0

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարություն, հարգելի պարոն Ավինյան, պահանջում ենք ականջալուր լինել ստորև դրված հոդվածի բովանդակությանը, Աստված ոչ անի Բեյրութի դեպքը կրկնվի Վանաձորում, սրտանց անեծքի կարժանանան ՀՀ բոլոր ժամանակների կառավարությունները, բայց ամենից շատ՝ գործող կառավարությունը, որին վստահել է ժողովուրդը։

Ժողովուրդ ջան, եկեք բոլորս մեկ ձայնով ահազանգենք Վանաձորում կուտակված պահեստավորված վտանգավոր նյութերի մասին, պահանջենք վնասազերծել, քանի դեռ Բեյրութի օրը չենք ընկել։ Փաստորեն 3 տարի է՝ Էդվարդ Արզումանյանն այս մասին ահազանգում է, ոչ մի կառույց տեր չի կանգնում, էշի ականջում քնած են, էսպես ո՞նց կլինի, հետո էլ վաշ-վիշ ենք անելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր