ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
16:20, 05.08.2020 | mamul.am
7397 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետ Փաշինյանն իր զորակցությունն Է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա նախագահին: Նա խնդրել է իր ցավակցությունները փոխանցել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին:

Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել սփոփանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը փոխանցել Լիբանանի կարիքների հիման վրա Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները գործադրում են ամեն ջանք՝ ստեղծված խնդիրները հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր