Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 492.40, EUR 578.91, RUB 6.34, GBP 640.27
+13 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
#Covid_19-ը յուրաքանչյուր 15 վայրկյանի ընթացքում առնվազն մեկ մարդու կյանք է խլում
20:15, 05.08.2020

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հատել է 700 հազարը, 24 ժամվա ընթացքում համաճարակի զոհ է դառնում շուրջ 5 900 մարդ, մեկ ժամում մահանում է 247 մարդ կամ կորոնավիրուսը յուրաքանչյուր 15 վայրկյանի ընթացքում առնվազն մեկ մարդու կյանք է խլում, գրում է Reuters-ը։

Օգոստոսի 5-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվը գերազանցել է 700000-ը և այժմ հասնում է 701278-ի։

Մահվան ցուցանիշներով առաջատար են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը և Մեքսիկան:

Անցած մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 254988 նոր դեպք՝ ըստ Worldometers-ի տվյալների: Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է օգոստոսի 3-ին, երբ նոր դեպքերի թիվը հասել է 199917-ի։

Վարակակիրների ընդհանուր թիվն աշխարհում հասել է ավելի քան 18 միլիոն 700 հազարի: Հիվանդների մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում և Հարավային Աֆրիկայում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր