ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արտակարգ դրությունը կերկարաձգվի
18:45, 05.08.2020 | mamul.am
14691 | 0

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Անուամենայնիվ, էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված:
«Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիր կներկայացվի:

Հավելենք, որ մարտից ներդրված արտակարգ դրությունն ավարտվում էր օգոստոսի 12-ին: Արտակարգ դրության ընթացքում արգելվում են միտինգները, ցույցերը, սահմանվում է դիմակների կրման պարտադիր ռեժիմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր