Ինչպես արդեն հայտնել ենք, լարված իրավիճակ է Ամուլսարում, քիչ առաջ ոստիկանական ավտոմեքենան տրորեց քաղաքացիներից մեկի ոտքը: Նրան դեռ մասնագիտական օգնություն չի ցուցաբերվել, առաջին բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիները: Տուժածն ուղիղ եթերում հաստատեց՝ իրեն «Վիլիսով» վրաերթի ենթարկածը ոստիկան էր: «Սա կարելի ա նկարել ու ուղարկել Ալիևին, թող տենա՝ ուրախանա»,- ասում են զայրացած պահապանները: Ամուլսարում ոստիկանական ավտոմեքենան տրորել է քաղաքացիներից մեկի ոտքը
|