ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իշխող ուժի ներսում սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը». Դավիթ Խաժակյան
23:55, 05.08.2020 | mamul.am
3646 | 0

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս մեկ տարի առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխող ուժի ներսում կան տարաձայնություններ Ամուլսարի հանքավայրի բացման վերաբերյալ. ընդհուպ մինչև պառակտման մասին էր խոսվում։ Այսօր այդ խոսակցությունները չկան և իշխող ուժի ներսում ներքին ընդդիմության խաղը կարելի է ավարտված համարել։ Հիմա սկսվել է կաբինետային փսփսոցների փուլը, իսկ փողոցում իր գործն է անում ոստիկանությունը, որն այլևս չի պահպանում հետհեղափոխական զսպվածությունը։

Ինչպես Մեսչյանն է ասում՝ «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր