ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ռուսական լրատվականն անդրադարձել է ՀՀ-ում արտասահմանյան հեռուստաալիքների փակմանը
23:30, 05.08.2020 | mamul.am
8662 | 0

Ռուսական RIA լրատվական գործակալությունն անդրադարձել է ՀՀ-ում արտասահմանյան հեռուստաալիքների փակման որոշմանը: Կայքը գրում է. «Հայաստանը կսահմանափակի արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:
Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ընդունվել է ԱԺ-ի կողմից հուլիսի 16-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Նրա դրույթներից մեկը նախատեսում է, որ արտասահմանյան տեսալսողական ծրագրերը կարող են առանց լիցենզիայի վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից տասն օր հետո:
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։
Լիցենզավորման բաժնի պետ Լիանա Դոխիկյանը հայտնել է, որ արտասահմանյան հեռուստաալիքներն այս պահին լիցենզավորված են և գործելու են առնվազն մինչև 2021թ․-ի հունվարի 20-ը՝ մինչև կլրանա նրանց լիցենզիայի ժամկետը: «Եթե մինչ այդ կնքվեն միջպետական պայմանագրեր, ապա նրանք կշարունակեն իրենց գործունեությունը այդ պայմանագրերի հիման վրա»,- ասել է Դոխիկյանը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բազմիցս հայտարարել է հանրային թվային մուլտիպլեքսից արտասահմանյան հեռուստաընկերությունները հեռացնելու անհրաժեշտության մասին՝ ելնելով տեղեկատվական անվտանգության նկատառումներից: Նա հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է իր դիրքորոշումը՝ պատճառաբանելով, որ կարգավորող հանձնաժողովը, խախտումների դեպքում արտասահմանյան հեռուստաընկերությունների վրա ազդեցության մեխանիզմներ չունի։ «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում Հակոբյանը հայտարարել է, որ այդ դիրքորոշումը ներկայացրել է նաև ռուսական կողմին, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանին, «և դեսպանատանը հայկական կողմի փաստարկներին համաձայն էին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմն արդեն բազմիցս նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին և սպասում է հայ գործընկերների պատասխանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր