ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը». Սոֆյա Հովսեփյան
01:10, 06.08.2020 | mamul.am
4987 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը...

Այն դեպքում, որ այսօր արտակարգ դրություն է և հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվեն, այնուամենայնիվ, այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է, որն անթույլատրելի է:

Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին, ով իր համար իր տանը նստած էր և պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը:

Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը, ինչո՞ւ համաճարակային իրավիճակն անտեսվեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, ինչո՞ւ է կատարվում գործողություններ, որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները: Ինչո՞ւ, ինչո՞ւ և այդպես մի շարք ինչունե՞ր:

Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին, անկախ հետաքրքրություններից, դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ: Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է, որը պետք է ունենա իր գնահատականն իրավապահ մարմինների կողմից: Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին, սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ:

Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը:

Հարգելի՛ ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույնս պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին:

Հարգելինե՛րս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է:

Հարգելի՛ լրագրողներ, ներողություն եմ խնդրում, որ այս օրերին չեմ կարողանում ձեզ հետ հաղորդակցվել և խնդրում եմ դիտարկել որպես անտեսում, այլ հարգելի պատճառ: Կհանդիպենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր