ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դեպի Մարս թռիչքի հնարավորությունն իրական է». Starship-ը հաջողությամբ անցել է փորձարկումները
00:00, 06.08.2020 | mamul.am
12494 | 0

Նավի նախատիպը, որն ստեղծվում է Իլոնա Մասքի SpaceX ընկերության կողմից՝ միջմոլորակային թռիչքների համար, հաջողությամբ կատարել է առաջին փորձնական թռիչքը, հայտնել է space.com-ը։
Մեկնարկը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Թեքսաս նահանգի Բոկա Չիկա գյուղում տեղական ժամանակով ժամը 18:57-ին։ Starship SN5 նավի նախատիպն առանց անձնակազմի օդ է բարձրացել 150 մ և վայրէջք կատարել կարճ փորձնական թռիչքից հետո:
«Դեպի Մարս թռիչքի հնարավորությունն իրական է», - փորձարկումներից հետո գրել է Մասքը Twitter-ում:
Նախորդ նախատիպերի փորձարկումները, բացառությամբ առաջինի՝ Starhopper-ի, ավարտվել են ձախողմամբ։ Մայիսի վերջին SN4-ը պայթել էր վառելիքի արտահոսքից հետո, ապրիլին մեկ այլ նախատիպ՝ Starship SN3-ը, պայթել էր հեղուկ ազոտի ճնշման պատճառով։ Մասքն այդ ամենը կապել է մարդկային գործոնի հետ։
SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է ամբողջովին նոր Super Heavy կրող հրթիռից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծրեր, այնպես էլ Լուսին և Մարս: Համակարգի գործարկման և վայրէջքի վայր են սահմանվել Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնը և Թեքսաս նահանգի Բոկա Չիկա գյուղի տիեզերակայանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր