ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նրանք «բարիշե՞լ» են. «Ժողովուրդ»
09:05, 06.08.2020 | mamul.am
4336 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել: Բանն այն է, որ այս տարվա ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Եվ, ահա, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում, արձագանք էր եղել անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի մակարդակով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր