ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք
11:00, 06.08.2020 | mamul.am
4603 | 0

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 772 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1000-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 31556, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 475-ով): Մեկ օրում թեստավորվել է 1588 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 171600 քաղաքացի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր