ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5267 նոր դեպք
13:45, 06.08.2020 | mamul.am
4418 | 0

Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 267 դեպք է հաստատվել, մահացել է 116 մարդ (նախօրեին՝ 139): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 871 894 մարդ, ապաքինվել է 676 357 բուժառու (նախօրեին՝ 7 331), մահացել է 14 606 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 684 դեպք, մահացել է 13, ապաքինվել է 1 254 մարդ։

COVID-19-ի ևս 183 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 160, Սանկտ Պետերբուրգում՝ 159, Մերձմոսկվայում՝ 159, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 105, Իրկուտսկի մարզում՝ 128, Մուրմանսկի մարզում՝ 122։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր