ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ընդերքային ջրերը հոսում են, տները փլուզվում են». Սարի թաղի բնակիչների բողոքի ակցիան
13:15, 06.08.2020 | mamul.am
2146 | 0

Այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության դիմաց բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպել քաղաքացիները: Սարի թաղի 20 փողոցի բնակիչները պահանջում են լուծում տալ իրենց խնդիրներին: «Արդեն տասը տարի է, ինչ մեր տները գտնվում են վթարային վիճակում. ընդերքային ջրերը հոսում են և տները գնալով փլուզվում են»,- այս մասին հայտնեց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ այդ բնակարաններում անչափահաս երեխաներ կան:

Կառավարության դիմաց ընթացող մյուս ակցիան ուղղված է ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման, որի պատճառով ՌԴ-ում բնակվող ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ այնտեղ:
Կառավարության դիմաց հերթական ակցիան են անցկացնում նաև Եկմալյան 6-14 շենքերի բնակիչները՝ պահանջելով գերակա հանրային շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր