ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
#Google-ն արգելափակել է Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ կապված ավելի քան 2500 յութուբյան ալիք
21:50, 06.08.2020 | mamul.am
8890 | 0

2020-ի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Google-ն արգելափակել է ավելի քան 2500 յութուբյան ալիք, որոնք կապված են եղել Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ: Այս մասին հայտնել է ընկերությունն իր սեփական բլոգում։ Նշվում է, որ նշված ժամանակահատվածում արգելափակվել է Չինաստանի հետ կապված 2596 ալիք, որոնք «սպամ և ոչ քաղաքական բովանդակություն», նաև քաղաքական նյութեր, տեսանյութեր են տարածել՝ կապված Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարի և ընդդեմ ռասայական խտրականության բողոքի ցույցերի լուսաբանմանը։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել է Ռուսաստանի հետ կապված մոտ 90 անգլալեզու և ռուսալեզու ալիքներ, որոնց հեռարձակած նյութերը վերաբերել են Եվրոմիությանը, Լիտվային, Ուկրաինային և Միացյալ Նահանգներին:

Արգելափակվել է նաև Իրանին առնչվող շուրջ 20 ալիք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր