ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ըստ մեր օրերի տրամաբանության՝ նա «աննկատ» կծլկի Ռուսաստան». Համլետ Կիրակոսյան
15:35, 06.08.2020 | mamul.am
4028 | 0

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, էներգետիկայի նախկին նախարար Ռոբերտ Նազարյանը։

Կարելի է ենթադրել իրադարձությունների զարգացման հետագա սցենարը։ Ամենայն հավանականությամբ, ու ըստ մեր օրերի տրամաբանությամբ՝ նրան մեղադրանք կներկայացվի ու ստորագրությամբ երկիրը չլքելու պայմանով շուտով ազատ կարձակվի, ապա որոշ ժամանակ անց նա «աննկատ» կծլկի Ռուսաստան, Հայաստանից հետախուզում կհայտարարվի, որոշ ժամանակ հետո էլ Ռուսաստանից կհայտարարեն, թե Ռոբերտ Նազարյանը 2000-ականների չգիտեմ, որ թվականից Ռուսաստանի քաղաքացի է ու․․․ վերջ։

Եվ այսպես էլ ապրում ենք նոր Հայաստանում։ Ու հենց այսպես էլ ռոբասերժական սրիկաները հերթով-շարքով կհավաքվեն իրենց մարմնի ու հոգու հայրենիք Ռուսաստանում․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր