ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Տեր-Պետրոսյանի գնահատականը առնվազն թերի է և իրականության հետ աղերս չունի». Էդուարդ Շարմազանով
20:00, 06.08.2020 | mamul.am
3485 | 0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, Տեր-Պետրոսյանը մերժում է Հայ եկեղեցու կողմից հաստատված հայոց բուն թվականը, իսկ Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը:

Հայաստանում, իզմեր չունեցողների ապազգային քաղաքականության արդյունքում տոտալ արշավ է ձեռնարկվել ազգային ու ավանդական արժեքների դեմ: «Սորոսական» ու իզմեր չունեցող իշխանավորների թիրախում են հայտնվել հայոց եկեղեցին, ընտանիքը, դպրոցը, ազգային հերոսները, մեր լեզուն, գրականությունն ու պատմությունը: Նախօրեին, անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճին, Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, թե հայ ժողովուրդը ավելի քան 2500 տարվա պետականության պատմություն ունի: Որպես ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս պնդում եմ, որ բանասիրության դոկտոր Լ. Տեր-Պետրոսյանի գնահատականը առնվազն թերի է և իրականության հետ աղերս չունի: Հավատարիմ մնալով «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզին` վերջինս մերժում է նաև Հայ եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական օրացույցն ու հայոց բուն թվականը: Ըստ մեր եկեղեցու` Հայոց բուն թվականը կամ հայոց պետականության պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. 2492 թ, երբ Հայկ Նահապետը հաղթեց Արևելքի տիրակալ Բելին: Ավելին, երբ առաջ է բերվում մեր պետականության հաստատման 2500 տարվա թեզը, սա նշանակում է, թե մինչև Երվանդունիների հարստությունը (Ք.ա. 6-րդ դար) հայոց պետականություն գոյություն չի ունեցել, որն ակնհայտ սուտ է: Այս հակագիտական թեզի կողմնակիցները փաստացի հայկական չեն համարում թեʹ Հայասան (Ք.ա. 15-13-րդ դարեր) և թեʹ Արմանին (Ք.ա. 24-23րդ դարեր): Նույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնում է պատմության դասավանդման հակագիտական չափորոշիչների նախագծի կազմում, որը այս տեսքով ընդունելն ուղղակի խայտառակություն է: Եթե այս ամենին գումարենք նիկոլական պատգամավորների Հայկական լեռնաշխարհն Անատոլիա անվանելու և 2016-ի ապրիլյան պատերզմում մեր սպաների և զինվորների հերոսության ներառումը դասագրքերում ընդդիմանալու ջանքերը, պարզ է դառնում, որ գործ ունենք հայկականության և հայ ինքնության դեմ իրականացվող կազմակերպված արշավի հետ: Արթնացի՛ր, հայ մարդ: Հայկը հաղթելու է Բելին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր