ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Թուրքիայում ձերբակալել են կանանց նկատմամբ բռնությունների դեմ բողոքողներին
18:35, 06.08.2020 | mamul.am
2258 | 0

Թուրքիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններից հետո երկրում պարբերաբար կանանց մասնակցությամբ բողոքի միջոցառումներ են տեղի ունենում, գրում է Ermenihaber-ը։

Ինչպես նախորդ մի քանի ակցիաների դեպքում, այնպես էլ նախօրեին Իզմիր քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է։
Նշվում է, որ ոչ այնքան մեծաթիվ ակցիայի մասնակիցները տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեմ բողոքելու համար հավաքվել են Իզմիրի Քոնաք շրջանի պողոտաներից մեկում։ Կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիային, սակայն, միջամտել են ոստիկանները՝ ձերբակալելով մասնակիցներից 16-ին։

Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրոխորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:
Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր