ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Դե՞մ եք, թե՞ կողմ Ամուլսարի հանքի շահագործմանը». օգտատիրոջ հարցը՝ Աննա Հակոբյանին
19:20, 06.08.2020 | mamul.am
5545 | 1

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինքը դե՞մ է, թե կողմ հանքի շահագործմանը, Աննա Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել նշված հարցի վերաբերյալ՝ ելնելով իմ դիրքից և կարգավիճակից, և հաշվի առնելով հարցի սրությունը: Նաև այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ և որևէ կարծիք չհայտնեմ»:

Անդրադառնալով Ամուլսարի տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ բողոքի ակցիաներին և ցուցարարներին բերման ենթարկելու հարցին՝ վարչապետի տիկինն ասաց. «Բերման ենթարկելու փաստին ծանոթ չէի, նոր լսեցի: Չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, բայց եթե չեմ սխալվում, հիմա երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է սահմանափակումներ հավաքներ և ցույցեր անելու հետ կապված»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր