ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրն ստորագրված է եղել 25 տարի ժամանակահատվածով». Ռուբեն Շուխյան
03:10, 07.08.2020 | mamul.am
4716 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «1925-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Իսմեթ Ինյոնյունը դեսպան Վինոգրադովին ասել էր հետևյալը. «Նոր երկիրը (Թուրքիան) պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին (խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է), իսկ 25 տարին լրանալուց հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները (Կարսի մարզը)»։
Տարիներ առաջ համացանցում ռուսերեն բնագրով տեղադրվեց դիվանագետ, լուսահոգի Լևոն Էյրամջյանցի «25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին» ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակի կողմից բերված են որոշակի ապացույցներ, որ 1921-ի մարտի 16-ին կնքված, իր բնույթով ապօրինի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրված է եղել 25 տարի ժամանակահատվածով, և այդ ժամկետն ամրագրված է եղել պայմանագրին կից եղած առանձին երկկողմանի գաղտնի արձանագրություններում (1939-ի սովետա-գերմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նմանությամբ): Ըստ Էյրամջյանցի, Մոսկվայի պայմանագրին կից նշված այդ արձանագրությունները հույժ գաղտնիության պատճառով ընդհանրապես երբևիցե հրապարակված կամ ուսումնասիրված չեն եղել, մեր կողմից նշենք, որ թերևս ապացուցված չէ նաև նրանց առկայությունն ընդհանրապես:
Լևոն Էյրամջյանցի հոդվածը գրվել է 2001-ին և կրում է 1990-ականների Հայաստանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ վիճելի դրույթներ, սակայն հավաքված և մեզ հետաքրքրող փաստագրական տվյալների առումով՝ բավականին արժեքավոր է: Մանրամասները կից նյութում՝ ռուսերեն բնագրի հղումով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր