Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+23 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի՝ թքած ունենալ իր վրա». «Ամուլսար»-ի պահապաններ
00:35, 07.08.2020

«Ամուլսար» նախաձեռնությունը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ի հայտարարությանը. «Հենց նոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վագոն֊տնակները հեռացնելու պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել և իր վագոն տնակներն օրինական կերպով գտնվում են իր տարածքում։ Այսպիսով, Լիդիանը, մեղմ ասած, արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։
Այս հարցը արդեն դառնում է փորձաքար, որի արդյունքում պարզվելու է՝ ունե՞նք ուժեղ հարց լուծող կառավարություն, թե՝ ոչ։ Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի մեղմ ասած թքած ունենալ իր վրա, թե վերջնական կլուծի այս հարցը ինչպես խոստացավ իր համայնքին ու ժողովրդին»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր