«Ամուլսար» նախաձեռնությունը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ի հայտարարությանը. «Հենց նոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վագոն֊տնակները հեռացնելու պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել և իր վագոն տնակներն օրինական կերպով գտնվում են իր տարածքում։ Այսպիսով, Լիդիանը, մեղմ ասած, արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։ |